Հաղթանակ գյուղում այրվել է խոտածածկույթ
- Lilit
- Mar 10
- 1 min read

Մարտի 10-ին, ժամը 12:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ գյուղում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել՝ 13:52-ին: Այրվել է խոտածածկույթ: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակայքում գտնվող այգիներ։