Սիրիայում երկու հայ է սպանվել
- Lilit

- Mar 8
- 1 min read

Սիրիայում երկու հայ է զոհվել։ Այս մասին զրույցում տեղեկացրեց Հալեպում լույս տեսնող «Գանձասար» թերթի Լաթաքիայի թղթակից Նայիրի Կարապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ զոհվածները հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսներն են. նրանք Լաթաքիա քաղաքի մատույցներում են հայտնվել կրակոցների տակ։

Կարապետյանը հայտնեց նաև, որ երեկվանից Լաթաքիայում դադարեցվել է էլեկտրական հոսանքի մատակարարումը։




















