top of page

Լուսանկարում պատկերված տղաների մեծ մասը նшհшտшկվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ հшկшռшկորդին պատճառելով մեծ կորուստներ. Ղարամյանն արձագանքել է Սիմոնյանին

Feb 13, 2025
1 min read

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ լուսանկար հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում․

«2022 թվականի սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակ, մի խումբ «չկռվող» արցախցիներ հայտնի առողջարանային քաղաքում...Հ.Գ. Տղաների մի մասը հերոսաբար զոհվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին անհավասար մարտում թշնամուն պատճառելով զինտեխնիկայի և մարդկային մեծաքանակ կորուստներ:1000 փառք Ձեզ՝ մեր հերոս նահատակներ...Հ.Գ.1. Ի դեպ այս «չկռվող» տղաներից՝ 2015 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակում 150-ից ավելի , այլ «չկռվող» արցախցիների հետ սրտի ու հոգու կանչով մեկնել էին հյուսիս-արևելյան սահման մարտական առաջադրանքներ կատարելու ,իսկ 2020 թվականի հուլիսյան դեպքերին հաջորդած ժամանակահատվածում կատարել են մարտական և ռազմական առաջադրանքներ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աժ-ում արցախցի լրագրողին ասել էր՝ մնայիք Ղարաբաղում, դուրս չգայիք այնտեղից: 

1/3636
bottom of page