Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ ԱՄՆ
- Lilit

- Jan 10
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավեր է ստացել մասնակցելու փետրվարի 6-ին Վաշինգտոնում կայանալիք ամենամյա Ազգային աղոթքի նախաճաշին (National Prayer Breakfast): Առայժմ, սակայն հայտնի չէ՝ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ, թե՞ ոչ:
NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր կառավարությանը՝ պարզելու արդյոք Փաշինյանը պաշտոնական հրավեր ստացե՞լ է և արդյո՞ք ծրագրում է մեկնել ԱՄՆ:
Ի պատասխան կառավարությունից արձագանքել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն:
Նշենք, որ ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշն անցկացվում է 1953թվականից ի վեր: ԱՄՆ-ի Կոնգրեսի կազմակերպած ամենամյա ավանդական միջոցառմանը մասնակցում են ԱՄՆ նախագահները, հրավիրվում են հյուրեր ԱՄՆ-ի հիսուն նահանգներից և ավելի քան 100 երկրներից




















