Զորակոչիկների տարկետման պայմանները խստացվելու են
- Lilit Nalbandyan
- Dec 19, 2024
- 1 min read

Զորակոչի ընթացքում առողջական խնդիրների հիմքով տարկետման տրամադրման կարգը վերանայվել է։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Տարկետման ժամկետը սահմանվում է մեկ կամ երեք տարի՝ կախված հիվանդության տեսակներից և բժշկական եզրակացությունից։ Եթե տարկետման ընթացքում պարզվի, որ հիվանդությունը չի զարգացել կամ բուժումը հնարավոր է եղել վիրահատական միջամտությամբ, զորակոչիկը կարող է զորակոչվել՝ հաշվի առնելով ծառայության սահմանափակումները»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ եթե առողջական խնդիրը պահանջում է բժշկական միջամտություն, որը չի կատարվել անձի կողմից, կառավարությունը կկազմակերպի բուժումը, ինչից հետո հարցը կրկին կդիտարկվի:
«Այս մոտեցումը միտված է զորակոչի համակարգի արդարացմանը և ծառայության համար պիտանի անձանց ընդգրկմանը՝ պահպանելով առողջության պահպանման սկզբունքները»,- նշել է Սուրեն Պապիկյանը։