top of page

«Այդ հարցով որոշակի ընթացք է լինելու». ՔՊ խմբակցության ղեկավարը՝ Արգիշտի Քյարամյանի պահվածքի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 29, 2024
  • 1 min read
ree

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը չի հերքում՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի վարքագիծը քննության կառնվի։

«Ես գիտեմ, որ այդ հարցով որոշակի ընթացք է լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ 

Հաշվի առնելով, որ Քյարամյանը ՔԿ նախագահն է, իսկ ինքը կառավարող խմբակցության ղեկավարը՝ Կոնջորյանը ճիշտ չհամարեց, որ այդ մասով իր մեկնաբանությունները տա։

Հարցին՝ կաշկանդվա՞ծ է՝ արձագանքեց. «Կաշկանդված չեմ, ընդհակառակը, եթե հիմա մեկնաբանություններ տամ՝ դա կարող է դիտվել մեր կողմից կաշկանդող հայտարարություն»։

Նշենք, որ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։

1/3012
bottom of page