top of page

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 4 դրամով

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 1, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կազմել է 387.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.30 դրամ (նվազել է 4.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  515.86 դրամ (նվազել է 3.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.14 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 423-429 դրամով, վաճառվում է 433-438 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.69-4.12 դրամով, վաճառվում է 4.20-4.68 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 485 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:

Եվրոն գնվում է 428-429 դրամով, վաճառվում է 433 դրամով:

Ռուբլին գնվում է 4.08 դրամով, վաճառվում է 4.18 դրամով:

1/3045
bottom of page