top of page

ԱՄՆ նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը կքննարկեն Ռուսաստանի դեմ ուկրաինական հարվածների արգելքի վերացման հարցը

Sep 13, 2024
1 min read

Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ՝ Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար զենքերով ուկրաինական ռազմական հարվածների արգելքը վերացնելու շուրջ։ Այս մասին գրում է РИА Новости–ն:


Այժմ Արևմուտքը թույլատրում է հարվածներ հասցնել միայն Ղրիմի, Դոնբասի և վերջերս անեքսիայի ենթարկված շրջանների վրա։


Նույն օրը՝ սեպտեմբերի 13-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուսական կողմի խնդրանքով Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումների թեմայով նիստ կանցկացնի։

1/3639
bottom of page