top of page

Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ, որտեղ քննարկելու է նաև «միջանցքի» հարցը

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 10, 2024
  • 1 min read

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, երկրի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Ալի Աքբար Ահմադիանը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը: Այս մասին հայտնում է isna.ir-ը:



Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նաև նախատեսում է երկկողմ բանակցություններ վարել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ որոշ գործընկերների, ռուս պաշտոնյաների հետ։



«Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հանդիպման ժամանակ կքննարկի քաղաքական, անվտանգության և տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների կարևորագույն տարածաշրջանային, միջազգային զարգացումները և երկկողմ հարաբերությունները, միջանցքների, էներգետիկայի և այլնի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները», - նշում է կայքը: 

1/3130
bottom of page