top of page

Թեժ ծեծկռտուք՝ Երեւան-Սոֆիա չվերթի հաշվառման ժամանակ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 31, 2024
  • 1 min read

Երևան-Սոֆիա 4424 չվերթի հաշվառման ժամանակ օդանավում թեժ կռիվ է եղել։


ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նստատեղի հետ ծագած հարցի շուրջ քաղաքացիները հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ՝ խոչընդոտել են օդանավի աշխատակիցների բնականոն աշխատանքը։


Ավելին, բանը հասել է բռունցքներին և Ռ. Վ․-ն, Ն. Մ․-ն և Վ. Հ․-ն փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։


Խուլիգանության հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել, միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել։

1/3132
bottom of page