«Զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին»․ Էդգար Ղազարյան
May 5, 2024
1 min read

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությունը և իմ համեստ կարողություններով ամբողջապես զինվորագրվում եմ նրա ազնիվ պայքարին։ Պատրաստ եմ ենթարկվել նրա կոչերին և հանձնարարություններին։ Ամբողջությամբ վստահում եմ նրա ազնվությանը, հայրենասիրությանը, իմաստնությանը, խոհեմությանը և վճռականությանը։Թող Աստված օրհնի հայ ժողովրդին և թշնամիներից ու հայրենիքի գողերից ազատվելու նրա այս ազնիվ պայքարին։Աստված առաջ։Աստված օգնական։Փառք հայ ժողովրդին։Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։




















