«Բժիշկնե՛ր, դիվանագետնե՛ր, զինվորականնե՛ր, հայտնե՛ք ձեր դիրքորոշումը»․ Տավուշի թեմի առաջնորդ
Apr 13, 2024
1 min read

Ոսկեպարում ընթացող հանրահավաքի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը․ «Յուրաքանչյուր՝ իրեն հայ զգացող մարդ իր վերաբերմունքը պետք է արտահայտվի այս ապօրինի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ։ Դիմում եմ նախկին ու ներկա բոլոր զինվորականներին, դիվանագետներին, մշակույթի գործիչներին, բժիշկներին, դիրքորոշում չհայտնելը ինձ համար լինելու է պատճառ՝ որևէ ձևով իրենց հետ հարբեություն չունենալու։ Լավամարդի, վատամարդի ժամանակ չկա։ Բժիշկնե՛ր, դիվանագետնե՛ր, զինվորականնե՛ր, ոստիկաննե՛ր, ձեր դիրքորոշումը հայտնեք»։




















