«Աղոթում ենք Ձեզ համար»․ Երեխաների նամակը՝ Միքայել Սրբազանին
- Lilit

- Sep 29
- 1 min read

Այսօր դատարանում հրապարակվել է Գյումրիում գործող «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի սաների նամակը ուղղված Միքայել Սրբազանին․
«Հայկական Զարդանախշեր» պարային համույթի 65 սանի նամակը
Գերաշնորհ Սրբազան Հայր․
Սիրելի Սրբազան, գրում են Ձեզ՝ Ձեր երեխաները՝ «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի սաները:
Համույթ, որը երկար ու դժվար ճանապարհ է անցել Ձեր հետ միասին:
Համույթ, որի հիմնադիրն ու հոգատար ծնողն եք եղել: Համույթ, որի քսանհինգ ամյակը լրանում է այս տարվա հոկտեմբերի մեկին:
Մեր բոլորի ցանկությունն է, որ մե՜ր Սրբազանը ներկա լինի այս տոնին, քանի որ առանց Ձեզ մեր ուրախությունը մնալու է կիսատ: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք հետաձգել և սպասել Ձեր վերադարձին և կսպասենք, ինչքան լինի հարկավոր: Ամեն մեր պարապմունքից առաջ միասնական աղոթում ենք Ձեզ համար:
Աստված օգնական, Սրբազան Հայր:
Որդիական սիրով՝ «Հայկական Զարդանախշեր պարային» համույթի սաներ»:






















