«Նոթինգհեմ Ֆորեստը» հայտարարել է Նունու Էշպիրիտու Սանտուին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին
- Lilit

- Sep 9
- 1 min read

«Նոթինգհեմ Ֆորեստը» հայտարարել է Նունու Էշպիրիտու Սանտուին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։ Նշենք, որ հունիսին ակումբը երկարաձգել էր մարզչի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականը։
«Նունու Էշպիրիտու Սանտուն այսօր ազատվել է գլխավոր մարզչի պաշտոնից։ Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Նունուին «Սիթի Գրաունդում» ունեցած իր ներդրման համար, մասնավորապես՝ 2024/25 մրցաշրջանում ունեցած դերի համար, որը ընդմիշտ ջերմությամբ կհիշվի ակումբի պատմության մեջ։
Որպես մեկը, ով կարևոր դեր է խաղացել մեր անցյալ մրցաշրջանի հաջողության մեջ, նա միշտ առանձնահատուկ տեղ կզբաղեցնի մեր ճանապարհորդության մեջ»,– ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Նրա գլխավորությամբ «Նոթինգհեմը» 2024/25 մրցաշրջանում Պրեմիեր լիգայում զբաղեցրել էր 7-րդ տեղը և որակավորվել Եվրոպա լիգայի համար։
Ընթացիկ մրցաշրջանում «Նոթինգհեմը» 3 տուրից հետո ունի 4 միավոր և զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։




















