top of page

«Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների վերաբերյալ չկա որևէ կետ․ Դանիելյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 31
  • 1 min read
ree

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ 


«44-օրյա պատերազմից անցել է 5 տարի: Մեր կողքին ապրող բազմաթիվ ծնողներ, քույրեր, եղբայրներ ամեն օրն անցկացնում են հրաշքի սպասումով: Մեր պարտքն է մշտապես լինել նրանց կողքին, մեր աղոթքներն ուղղել մեր հայրենակիցների վերադարձին: Ծնողներին արդարացիորեն վրդովեցրել է միջազգային իրավական հարթակներից հայցերի հրաժարման որոշումը: Շատերը հավատում էին, որ դրանք հնարավորություն կարող են ստեղծել իրենց հարազատների վերադարձի համար:



Արձանագրենք նաև, որ «Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների, անհետ կորածների վերաբերյալ չկա որևէ կետ և պահանջ: Շատ հաճախ բախվելով իշխանությունների անտարբերությանն ու անհետևողականությանը՝ անհետ կորածների հարազատներն իրենք են ստիպված լինում սեփական միջոցներով գտնելու որևէ տեղեկատվություն: Պատկան մարմինների հետ հանդիպումներն անցնում են հիասթափության մթնոլորտում: Ազգային ժողովում ևս քանիցս հանդիպում պահանջող ծնողներին չեն ընդունել իշխող կուսակցության անդամները, վարչակարգի պարագլուխը»,- նշվում է գրառման մեջ։


Դանեիելյանը շեշտել է, որ այսպիսի վերաբերմունքն անթույլատրելի է:

1/3011
bottom of page