«Նյուքասլը» իր խաղացողին մոռացել է Հարավային Կորեայում
- Lilit

- Aug 6
- 1 min read

Անսովոր դեպք է գրանցվել «Նյուքասլի» նախամրցաշրջանային շրջագայության ընթացքում։ Ակումբի 29-ամյա պաշտպան Մեթ Թարգեթը մնացել է Հարավային Կորեայում, այն բանից հետո, երբ թիմը վերադարձել է տուն, հաղորդում է FrancisChipp-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Նյուքասլի» պատվիրակությունը նստել է ինքնաթիռ ու ուղևորվել է Անգլիա՝ չնկատելով Թարգեթի բացակայությունը։ Նրա՝ չվերթին չներկայանալը նկատվել է միայն թռիչքից հետո։ Նշվում է, որ ֆուտբոլիստը կվերադառնա Անգլիա հաջորդ չվերթով։
Հիշեցնենք, որ «կաչաղակները» հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը նախամրցաշրջանային շրջագայություն են անցկացրել Հարավային Կորեայում։
Պաշտպանը 2024/25 մրցաշրջանում «Նյուքասլի» կազմում մասնակցել է 5 խաղի՝ կատարելով 2 գոլային փոխանցում։




















