Արձակուրդի մեջ գտնվող Փաշինյանը Կառավարության շենքում է
- Lilit

- Aug 5
- 1 min read

Արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Կառավարության շենք է եկել։ NEWS.am–ի թղթակիցը նկատել է՝ ինչպես է Փաշինյանի շարասյունը մոտենում կառավարության շենքին։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է գտնվում հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը։
Ավելի վաղ, Պետդեպարտամենտում հավատարմագրված ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն իր աղբյուրներին հղում անելով գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-ին կմեկնի ԱՄՆ. Վաշինգտոնում նախատեսված է նրա հանդիպումը Իլհամ Ալիևի հետ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների, Հայաստանն ու Ադրբեջանը շաբաթվա վերջին պատրաստ են հայտարարել խաղաղության հասնելու մտադրության մասին:




















