top of page

Կրեմլը ցավում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կայացրած որոշումների համար. Պեսկով

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 30
  • 1 min read

ree

Մոսկվան ափսոսում է Բաքվի վերջին որոշումների համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Կարևոր է շարունակել աշխատանքն այն իրադարձությունների պատճառների և բնույթի պարզաբանման ուղղությամբ, որոնք, ադրբեջանական կողմի կարծիքով, պատճառ են հանդիսացել նման գործողությունների համար։


Կարծում ենք, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կապված է իրավապահ մարմինների աշխատանքի հետ, և դա չի կարող և չպետք է նման արձագանքի առիթ հանդիսանա։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի հետագայում ևս զարգացնենք մեր բարի հարաբերություններն Ադրբեջանի հետ»,- ընդգծել Է Պեսկովը։

1/3012
bottom of page