Ազգային ուժերի համախմբմամբ և համաժողովրդական բողոքի ալիքի ճնշմամբ անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը
- Lilit

- Jun 25
- 1 min read

Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտարարությունը․
«Հայաստանի Հանրապետության կառավարիչների քարոզչական ստերը արձանագրում են նոր բարձունքներ։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մեր հայրենակիցներին և դատապարտում է իրավապահ համակարգի օգտագործումը՝ քաղաքական ընդդիմախոսների լռեցման նպատակով։
Այսօրվա կառավարիչների հակապետական գործունեության հետևանքով մեր հայրենիքը հայտնվել է օրհասական իրավիճակում։
Ազգային ուժերի համախմբմամբ և համաժողովրդական բողոքի ալիքի ճնշմամբ անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը»։




















