top of page

Մենք հո լուսնի վրա՞ չենք ապրում, մեր տների վրա կրակում են, պարզ է, որ կա էսկալացիայի վտանգ. ՔՊ-ական

  • Writer: Lilit
    Lilit
  • May 30
  • 1 min read

ree

Մենք չենք կարող էսկալացիայի վտանգ չտեսնել, երբ կրակում են մեր տների վրա, մենք հո լուսնի վրա՞ չենք ապրում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։

«Մեր տների վրա կրակում են, պարզ է, որ կա էսկալացիայի վտանգ, բայց մենք ամեն բան անելու ենք, որ էսկալացիայի վտանգը հավասարեցվի զրոյի ու կնքվի խաղաղության պայմանագիր»,- նշեց նա։

ՔՊ-ականի խոսքով՝ Հայաստանը չի տրվելու սադրանքներին, չի շեղվելու խաղաղության օրակարգից։

1/3012
bottom of page