top of page

ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ միջազգային հարաբերություններում առկա իրավիճակի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • May 27, 2025
  • 1 min read

Աշխարհն այսօր ապրում է միջազգային հարաբերությունների նոր համակարգում, հին համակարգը չի գործում նույն արդյունավետությամբ, իսկ պատճառն այն է, որ զարգացող երկրները գլոբալ փոխգործակցության համատեքստում որոշումներ կայացնելիս՝ ավելի շատ աջակցության կարիք ունեն։ Այս մասին «Երևանյան երկխոսություն-2025»  համաժողովում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։


«Աշխարհը կարիք ունի, որպեսզի միջազգային հարաբերություններն ադապտացվեն նոր պայմաններին և իրողություններին։ Եթե երկարաժամկետ կտրվածքով բազմաբևեռ աշխարհն էֆեկտիվ է, ուրեմն միջազգային հարաբերություններն էլ դառնում են բազմավեկտոր։ Տվյալ համակարգի էֆեկտիվությունը կախված է այն հանգամանքից, թե որքան օգուտներ է այն բերում հասարակություններին։ Որքան շատ երկրներ ընդգրկի այդ համակարգը, այնքան կլինի բազմազան ու բազմավեկտոր։ Ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին առնչվող մեխանիզմներին, ապա կարծում եմ, որ նոր տարբերակներն ակնառու են, բայց նախկին ձևաչափերը, ինչպիսիք են գագաթաժողովները, բազմակողմ պայմանավորվածությունները, շարունակում են հանրային օգուտներ բերել՝ դարձնելով հարաբերություններն ավելի արդյունավետ»,- ասաց Սաֆարյանը։


Նրա կարծիքով՝ Հայաստանը գտնվում է բազմակողմ շահերի և գործող տարբեր խմբերի հետաքրքրությունների խաչմերուկում, հետևաբար կարևորում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան և հավասարակշռությունը։ «Հաշվի առնելով միջազգային հարաբերություններում առկա իրավիճակն ու նոր իրողությունները՝ մենք նախընտրում ենք բազմաբևեռ աշխարհը»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։

1/3119
bottom of page