Բելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան. նա կայցելի նաև Արցախ
- May 5, 2025
- 1 min read
Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Այս մասին հայտնում է ԲելՏԱ-ն։ Ակնկալվում է, որ այցը կներառի հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև դեմ առ դեմ և ընդլայնված բանակցություններ վարչապետ Ալի Ասադովի հետ:Բելառուսի կառավարության ղեկավարը կմասնակցի նաև բելառուսաադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո նախատեսվում է մի շարք պայմանագրեր ստորագրել։
Ալի Ասադովի հետ նախատեսվում է ստուգել օկուպացված Արցախի Հանրապետության Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում վերականգնված օբյեկտները, ինչպես նաև այցելել Ակնայի (Աղդամ) արդյունաբերական պարկ։ Բելառուսի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարները նախատեսում են նաև ստուգել ապագա ագրոքաղաքի տարածքը Գյզըլ Քենգերլի գյուղի տարածքում։






















