Գեներալ Մոսկալիկի սպանության կասկածյալին մեղադրանք է առաջադրվել
- Lilit
- Apr 27
- 1 min read
Գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի սպանության գործով ձերբակալված Իգնատ Կուզմինին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործողություն կատարելու համար։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, նա ամբողջովին ընդունել է իր մեղքը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Կուզինը նկարագրել է իր գործողությունները հանցագործության նախապատրաստումը սկսելու պահից և հայտարարել է ասածը ցուցմունքների ստուգման ընթացքում հաստատելու իր պատրաստակամության մասին։ Ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքները կատարելու համար նրան խոստացվել էր 18 հազար դոլար պարգև։
Դատարան է ուղարկվել մեղադրյալի կալանավորման միջնորդություն։ Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նշանակվել են պայթուցիկ նյութերի և դատաբժշկական փորձաքննություններ։ ԱԴԾ-ի և ՆԳՆ-ի հետ համատեղ քննիչները պարզում են հանցագործության կազմակերպմանը մասնակցած այլ անձանց ինքնությունը։
Կուզինը ձերբակալվել էր Թուրքիայում, որտեղ մեկնել էր ապրիլի 23-ին՝ մեքենայում ռումբ տեղադրելուց հետո։ Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչական գործողության և պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի պահպանման հոդվածներով։
Իգնատ Կուզինը հավաքագրվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից 2023 թվականի ապրիլին։ Հանցագործությանը նախապատրաստվելու համար նա գնել է մեքենա և դրա մեջ տեղադրել ինքնաշեն պայթուցիկ սարք։ Նա դրա բաղադրիչները վերցրել է Մոսկվայի մարզում ուկրաինական հատուկ ծառայությունների ստեղծած թաքստոցից։ Ռումբը լիցքավորված է եղել տրոտիլով, իսկ պտուտակները օգտագործվել են որպես հարվածային տարրեր։
Յարոսլավ Մոսկալիկի տնից դուրս գալու պահին պայթուցիկ սարքը հեռակառավարմամբ պայթեցվել է Ուկրաինայի տարածքից։