top of page

Շնորհավորում եմ Փարաքարի ընտրություններում հաղթած Վալոդյա Գրիգորյանին. ՔՊ-ական թեկնածու

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 31
  • 1 min read

Փարաքար համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը շնորհավորել է Վալոդիա Գրիգորյանին՝ հաղթանակի կապակցությամբ:

«Սիրելի՛ փարաքարցիներ, շնորհակալ եմ ընտրությանն ակտիվ մասնակցելու և 2021 թվականի ընտրությունների համեմատությամբ մեր քաղաքական թիմին տված ավել վստահության քվեների համար։

Շնորհավորում եմ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին։

Փարաքարը մեր տունն է, ու բոլորիս անելիքն է առավելագույնն անել Փարաքար համայնքի զարգացման համար»,- ասվում է Գյուլնազարյանի գրառման մեջ:

1/2539
bottom of page