top of page

Մբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 6, 2025
  • 1 min read

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքներին։

Աստղային ֆուտբոլիստը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է կատարել՝ մակագրելով. «Ֆրանսիայի հավաքական, «եռագույնների» համար վիճակահանությունն արդեն կայացել է»։

Ֆրանսիան ընդգրկվել է I խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Սենեգալի և Նորվեգիայի հավաքականները։ Խմբի չորրորդ ուղեգիրը բաժին կհասնի միջմայրցամաքային անցումային խաղերի 2-րդ ուղու հաղթողին (հավակնորդներն են Իրաքը, Բոլիվիան և Սուրինամը)։

Հիշեցնենք, որ 2026 թվականի Մունդիալը կանցկացվի ամռանը երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իսկ մրցաշարին կմասնակցի ռեկորդային՝ 48 հավաքական:

Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինան է, որը 2022 թվականի եզրափակիչում դրամատիկ պայքարում (հիմնական ժամանակ՝ 3:3) հետխաղյա 11-մետրանոցներով (4:2) առավելության էր հասել հենց Ֆրանսիայի նկատմամբ:

1/3132
bottom of page