Վոլոդյա Գրիգորյանի հետ զենքից վիրավորում ստացած անձը գիտակցության է եկել․ նա հարցաքննվել է
- Lilit

- Sep 25
- 1 min read

Մերձավանում տեղի ունեցած կրակոցներից վիրավորված անձը գիտակցության է եկել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Մերձավանում տեղի ունեցած կրակոցներից վիրավորված անձը գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ավում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ՆԳՆ-ից հայտնել էին, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Հավելենք՝ կրակոցների հետևանքով սպանված մյուս անձը ոստիկանության օպեր աշխատակից Կարեն Աբրահամյանն է եղել, վիրավորվել էր նաև Վալոդյայի ընկեր Արծրուն Գալստյանն, ով այժմ գիտակցության է եկել։




















