Գոմայի բանտից փախուստի ժամանակ մահացել է մոտ 170 բանտարկյալ
- Lilit

- Feb 3
- 1 min read

Մոտ 170 բանտարկյալ է մահացել արևելյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Գոմա քաղաքում բանտից զանգվածային փախուստի ժամանակ, երբ փողոցներում մարտեր են ընթանալիս եղել «Մարտի 23-ի շարժում» խմբավորման ապստամբների և Կոնգոյի բանակի ստորաբաժանումների միջև: Այս մասին հայտնում է Կոնգոյի Okapi ռադիոկայանը:
Հունվարի 27-ի փախուստի պահին բանտում, որը գտնվում է արևելյան Գոմայի Մունցենզե թաղամասում, մոտ 4400 բանտարկյալ է եղել։ Անվտանգության աշխատակիցները փորձել են կանգնեցնել փախչողներին՝ կրակ բացելով ու սպանելով մի քանի մարդու։ Դրանից հետո բանտում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 բանտարկյալ, հիմնականում` կանայք և երեխաներ։ Մնացածներին հաջողվել է փախչել։
Ներկայում Գոմայի կենտրոնական քաղաքային բանտը դատարկ է և հսկողներ չկա, նշում է ռադիոկայանը։
Ապստամբները, Ռուանդայի բանակի աջակցությամբ, հունվարի 26-ի երեկոյան մտել են Գոմա։ Երկու օր անց նրանք վերահսկողության տակ են առել քաղաքի հիմնական մասը և այնտեղ հիմնել իրենց ադմինիստրացիան։ Ինչպես հաղորդում է Okapi-ն, այժմ քաղաք է վերադառնում բնականոն կյանքը, բացվում են շուկաները և խանութները։ Սակայն դպրոցներն ու բուհերը չեն աշխատում։ Բենզինը թանկացել է գրեթե 30%-ով.




















