top of page

Վթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կան տուժածներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 2
  • 1 min read

ree

Փետրվարի 1-ին, ժամը 22:41-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1969 թ.) և «KIA» (վարորդ՝ Գ․ Վ․) մակնիշների ավտոմեքենաները:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Ա․ Մ․-ն և «KIA» մակնիշի ավտոմեքնայի ուղևոր Ս․ Հ․-ն (ծնված 1983 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

1/3014
bottom of page