top of page

Հրդեհ՝ Մասիսի երկաթուղային կայարանում

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 21
  • 1 min read


ree

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ահազանգ է ստացվել, որ Մասիսի երկաթուղային կայարանի վարչական տարածքի սենյակներից մեկում կրակ ու ծուխ է նկատվում: 

Ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:  Այրվել է սենյակներից մեկում եղած գույքը:  Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: 

1/3014
bottom of page