Արագածոտնի մարզում հիմնանորոգվել է մի քանի գյուղ իրար կապող ճանապարհը
- Lilit

- Jan 6
- 1 min read

Արագածոտնի մարզում հիմնանորոգվել է Թաթուլ-Կանչ-Հակո մոտ 12կմ երկարությամբ ճանապարհը։ Մի քանի տասնամյակ ճանապարհը չէր նորոգվել ու անանցանելի էր դարձել։ Նորոգված ճանապարհը միմյանց է կապում մարզի մի քանի գյուղեր։
Կարևոր այս ենթակառուցվածքի բարելավումը, տեղի բնակիչների խոսքով, իրենց համար լուծում է սոցիալական և տնտեսական մի շարք խնդիրներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։




















