top of page

Ռոնալդուն նշել է, թե ով պետք է ստանար «Ոսկե գնդակ»-ը


«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե ով պետք է ստանար 2024 թվականի «Ոսկե գնդակը»։

«Վինիսիուսը պետք է ստանար «Ոսկե գնդակը». դա արդար չէր: Ահա թե ինչու ես սիրում եմ Globe Soccer Awards-ը: Նրանք ազնիվ են։ Վինիսիուսը ակնհայտորեն արժանի էր հաղթողի կոչմանը»,- ասել է Ռոնալդուն արարողության ժամանակ:

Բրազիլացին Globe Soccer Awards-ի կողմից ճանաչվել է 2024 թվականի լավագույն հարձակվող և լավագույն խաղացող։ Ավելի վաղ 24-ամյա խաղացողը արժանացել էր նաև FIFA The Best-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակին։

Հիշեցնենք, որ 2024 թվականի «Ոսկե գնդակ» շնորհվեց «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին, Վինիսիուսը քվերակության արդյունքում զբաղեցրեց 2-րդ տեղը։


1/2298
bottom of page