top of page

«Բարսելոնա»-ն Յամալի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 17, 2024
  • 1 min read

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Լամին Յամալի առողջական վիճակի վերաբերյալ, որը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Լեգանեսի» դեմ խաղում (0:1):

«Հիմնական թիմի խաղացող Լամին Յամալը հարված է ստացել աջ կոճին կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, «Լեգանեսի» դեմ խաղի ժամանակ։ Երեկ՝ երկուշաբթի անցկացված թեստերը ցույց են տվել, որ խաղացողն 1-ին աստիճանի կոճի կապանների վնասվածք է ստացել: Սպասվում է, որ Լամինը բաց կթողնի 3-4 շաբաթ»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում։

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը երիտասարդ խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։

1/2539
bottom of page