Կրեմլը հայտարարել է Պուտինի մեծ ասուլիսի մասին
- Lilit

- Dec 7, 2024
- 1 min read

Դեկտեմբերի 19-ին համատեղ ֆորմատով կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ գիծը և մեծ մամուլի ասուլիսը։ Դրա մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Դա (ուղիղ գիծը- խմբ.) իսկապես տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։ <...> Դա համատեղված ձևաչափ կլինի»,- ասել է Պեսկովը։
Նա պատմել է, որ այս տարի միջոցառումները կրկին կանցկացվեն «Տարվա արդյունքները Վլադիմիր Պուտինի հետ» խորագրով։ Դեկտեմբերի 8-ի լույս կիրակի գիշերը կսկսվի քաղաքացիների հարցերի հավաքագրումը, որոնց կպատասխանի պետության ղեկավարը։ Դրանք կարող են ուղարկվել հեռախոսով, SMS հաղորդագրության միջոցով, սոցիալական ցանցերով և կայքերի միջոցով:
Հարցերի մշակման համար արհեստական բանականության (AI) համակարգ կկիրառվի։ Դա կօգնի նախագահին ընդհանուր պատկերացում կազմել ստացված բոլոր հարցերի վերաբերյալ: Արհեստական բանականության այս համակարգը փորձարկվել է նախորդ տարիների զանգվածային տվյալների վրա, և այն արդյունավետություն է ցույց տվել, հավելել է նախագահի մամուլի քարտուղարը։
Բացի դրանից, ուղիղ գծի կազմակերպիչները հաշվի են առել քաղաքացիների անձնական տվյալների վերաբերյալ զգայուն հարցերը, որոնք կծածկագրվեն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ պետության ղեկավարի ասուլիսին հրավիրվել են ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա լրագրողներ և մի քանի արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Միաժամանակ, մամուլի ասուլիսին ներկա չի լինի Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հարցազրույց անցվկացրած ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը։




















