top of page

Հայաստանի հետ կհամագործակցենք՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամшրտությունից քաղած դասերը. Հունաստանի ՊՆ ղեկավար

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 9, 2024
  • 1 min read
ree

 Հունաստանը Հայաստանի հետ կհամագործակցի պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակում և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը։ Այս մասին naftemporiki.gr-ին տված հարցազրույցում ասել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը;



 «Անհերքելի է, որ անօդաչու թռչող սարքերի և հակադրոնային համակարգերի ոլորտում տեխնոլոգիական զարգացումներն աշխարհի մակարդակով փոխել են պատերազմելու ձևերը։ Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ ես մանրամասն տեղեկացա ժամանակակից մարտադաշտում դրանց օգտագործման մասին: Հիշեցնեմ, որ սա մի երկիր է, որի զինված ուժերի վրա հարձակվել է բանակ, որը զանգվածաբար անօդաչու թռչող սարքեր է օգտագործել, այդ թվում՝ «Բայրաքթար» անօդաչուները։ Այս պատճառով մենք կհամագործակցենք Հայաստանի հետ պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերի հիման վրա։ Հունաստանը գիտակցում է այս տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն աշխատում է իր կարողությունների ամրապնդման ուղղությամբ նաև այս ոլորտում», - ասել է հույն նախարարը:

1/3058
bottom of page