top of page

Կոռուպցիայից ու սպանությունից խոսում են այն մարդիկ, ովքեր հազարավոր երեխեքի տարել կոտորել են. Լևոն Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանին

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 5, 2024
  • 1 min read
ree

Կոռուպցիայից ու սպանությունից խոսում են այն մարդիկ, ովքեր հազարավոր երեխեքի տարել կոտորել են իրենց պատճառով ստեղծված պատերազմի ելքի հետևաքնով. ի պատասխան Ալենի Սիմոնյանի՝ ԱԺ ամբիոնից ելույթին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա շարունակեց, որ այս իշխանությունն է շարասյունով անցնող մեքենայի տակ գցել  հղի կնոջը։ «Երբ նույնիսկ չեն կանգնում տեսնեն՝ ինչ է եղել։ Այս մարդիկ դեռ երես ունեն մարդկանց մեջ»։

Իսկ ինչ վերաբերում է Սիմոնյանի հարցին, թե ինչքան փող ունեն՝ նշեց, որ իրենք տարիներ շարունակ նույն «սկավառակն» են պտտում։

«Երեկ նաև տեսանք՝ Նիոլ Փաշինյանի սեղանին հայտնվում է ինչ-որ գործով անցնող՝ այս դեպքում Աղազարյան Հովիկի հեռախոսի պարունակությունը, այսինքն՝ այստեղ իրենք նույնիսկ ապօրինի բոլոր գործիքներն ունեն ստուգելու ամեն ինչ, այնպես որ, միայն օդի մեջ խոսելով չի»,-ասաց նա։


1/3012
bottom of page