Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին «հարգել խաղաղ ցույցերի անցկացման իրավունքը»
- Lilit
- Nov 30, 2024
- 1 min read

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին «հարգել խաղաղ ցույցերի իրավունքը»:
«Մենք անհանգստացած ենք ցուցարարների և լրագրողների նկատմամբ հաշվեհարդարի մասին հաղորդումներով և կոչ ենք անում հարգել խաղաղ ցույցերի իրավունքը։ Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ կշարունակի սերտ կապեր պահպանել վրաց ժողովրդի հետ և աջակցել նրա եվրոպական նկրտումներին, որոնց չպետք է դավաճանել», - ասվում է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։