top of page

Տիգրան Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի շարք այլ պաշտոնատար անձինք կմեկնեն Լոս Անջելես

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-ից 30-ը գործուղվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք։

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ հանդիպման նպատակն է երկկողմ համագործակցության հարցերի քննարկումը։

ԱՄՆ Լոս Անջելես քաղաք պատվիրակությունը մեկնելու է հետևյալ կազմով՝

  • Տիգրան Ավինյան՝ Երևանի քաղաքապետ,

  • Լուսինե Դայան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական,

  • Պետրոս Պետոյան՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար,

  • Դավիթ Գևորգյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ,

  • Անդրանիկ Թևոսյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ,

  • Սարգիս Մանուկյան՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի տնօրեն,

  • Օֆելյա Սիմոնյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի տեղակալ,

  • Լուսինե Ղարիբյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի ժ/պ,

  • Մալվինա Պողոսյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության սոցիալական մեդիա համակարգող,

  • Արամ Դևրիկյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության օպերատոր։

Գործուղման ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը։

bottom of page