top of page

Հայաստանում գինովցած մայրը դանակահարել է դստերը

Sep 3, 2024
1 min read

Սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում ուշագրավ դեպք է եղել։ Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, տանը մայրն աղջկան դանակով հարվածել է, 18-ամյա աղջկան «Աբովյան» հիվանդանոց են տեղափոխել:


Իրավապահները պարզել են, որ 40-ամյա Ա.Ռ-ն գինովցած վիճակում Կաթնաղբյուր գյուղի իրենց տանը խոհանոցային դանակով հարվածել է իր 18-ամյա աղջիկ երեխային՝ Մ.Ղ-ին:


Իրավապահները քննություն են իրականացնում դեպքով:

1/3639
bottom of page