top of page

Ալիևն ու կինը օկուպացված Քարվաճառում էին․ Դադիվանք են մտել

Sep 2, 2024
1 min read

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝   Մեհրիբան Ալիևան հ օկուպացված Արցախի Քարվաճառի շրջան են այցելել, Դադիվանքի վանական համալիր մտել։

Այցի  մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայկական պատմամշակութային ժառանգության անբաժանելի մաս հանդիսացող Դադիվանքը ներկայացվում է որպես «Խուդավենգ՝ աղվանական եկեղեցի»։

Ակնհայտ է, որ Ադրրբեջանի նախագահը դիտմամբ է սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության անկախության օրը ընտրել այս այցի համար։

1/3639
bottom of page