top of page

«10 հարց, որ չի հնչելու Փաշինյանի ասուլիսում». Նարեկ Մալյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 30, 2024
  • 1 min read

Հասարակական գործիչ, անազատության մեջ գտնվող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «10 հարց, որ չի հնչելու ասուլիսում


1. Էրդողանի՞ց եք ավելի շատ վախենում, թե՞ Ալիևից:


2. Ինչո՞ւ եք ատում հայերին: Նշեք ատելության պատճառը:


3. Կա՞ Սահմանադրության գոնե մեկ հոդված, որը չեք խախտել: Եթե կա՝ խնդրում ենք նշել՝ որ հոդվածն է:


4. Չե՞ք խղճում Ձեր ուսապարկերին՝ հաշվի առնելով նրանց անխուսափելի ապագան:


5. Եթե Ալիևը Ձեզ հրամայի Վահագն Ալեքսանյանի մազերը երկնագույն ներկել, ի՞նչ մակնիշի ներկ կօգտագործեք՝ L'Oréal, թե՞ Garnier:


6. Ճի՞շտ է, որ «Մենավոր ընկուզենին» ֆիլմից Ձեր սիրելի կերպարը «Լաքա Սիրակ»-ն է:


7. Եթե Ալիևն առաջարկեր Լուլուին փոխարինել շնով, ո՞ր ցեղատեսակի շուն կնախընտրեիք՝ անգլիակա՞ն, թե՞ ֆրանսիական բուլդոգ:


8. Կուզեի՞ք՝ բոլոր հայերին Ալիևը բանտարկեր Բաքվի բանտերում:


9. Ալիևը շատ չեմուչում արե՞ց, թե՞ միանգամից բավարարեց Արցախի վերնախավին կալանավորելու Ձեր խնդրանքը:


10. Կուզեի՞ք՝ գլխավոր դատախազը գրագետ լիներ»:

1/3130
bottom of page