top of page

Լենինգրադի մարզում օտարերկրացիներին արգելել են տաքսու վարորդ աշխատել

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 22, 2024
  • 1 min read

Լենինգրադի մարզի դատախազ Սերգեյ Ժուկովսկին առաջարկ է ուղարկել մարզի նահանգապետին՝ տաքսիների և վարորդով վարձակալած մեքենաների ոլորտում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի արգելք սահմանելու մասին: Առաջարկն ընդունվել է:


Լենինգրադի մարզում մինչև 2024 թվականի վերջը արգելք է դրվել մարդատար տաքսիների և վարորդով վարձակալած ավտոմեքենաների ոլորտում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի վրա, հայտնել է տարածաշրջանային դատախազությունը։



Օրենքի համաձայն, մարզերի ղեկավարներն իրավունք ունեն ամեն տարի, հաշվի առնելով աշխատաշուկայի տարածաշրջանային բնութագրերը և Ռուսաստանի քաղաքացիների զբաղվածության առաջնահերթ կարգի անհրաժեշտությունը, արգելք սահմանել տնտեսվարող սուբյեկտների կողմից արտոնագրերի հիման վրա աշխատանքային գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիների ներգրավման վրա՝ տնտեսական գործունեության որոշակի տեսակների համար:

1/3130
bottom of page