Սիմոնյանը նշել է` Ադրբեջանում քանի հաստատված գերի կա
Feb 27, 2024
1 min read

Բաքվում այժմ մոտավորապես 25 հաստատված գերի կա` ԼՂ նախկին ղեկավարները ներառյալ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իրենց հետ կապված բանակցությունները շարունակվում են։ Ինչ որ պահ կար՝ չէինք խոսում գերիների մասին, բայց հետո պրոցեսը շարունակվեց, և մեծ թվով գերիներ հետ եկան։ Բանակցությունները միշտ կան»,– ասաց նա։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ՀՀ պետական պաշտոնյանները այլ երկրների պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ միշտ արծարծում են գերիների հարցը։ Նա վստահեցրեց, որ ամեն ինչ կարվի նրանց վերադարձի համար։




















