top of page

Դատախազությունը պահանջում է Հրայր Թովմասյանին դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով

Aug 9, 2024
1 min read

Դատախազությունը պահանջում է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։

Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մեղադրողը մեղադրական ճառով է հանդես եկել՝ պահանջելով մեղավոր ճանաչել Հրայր Թովմասյանին և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։ Հիշեցնենք, որ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

1/3677
bottom of page