Երկուշաբթի կվերացվի գյուղմթերքի՝ ՌԴ ներմուծման սահմանափակումը մեկ կազմակերպության համար. ՍԱՏՄ
- Lilit

- Aug 2, 2024
- 1 min read

Հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ այսօր տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը: Քննարկումներին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը:
«Խնդրի վերաբերյալ հայկական կողմի ուսումնասիրությունների այս փուլի տվյալների քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը վերացնել Ռուսասատան ներմուծման սահմանափակումը կազմակերպություններից մեկի համար:
Խնդրի կարգավորման մոտեցումների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում հաջորդ շաբաթ բանակցությունները կշարունակվեն գերատեսչությունների տեղակալների միջև»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:




















