Անշարժ գույքի գները 20-25 տոկոսով գերարժևորված են, տարիների ընթացքում դա իր տեղն է ընկնելու. Դանիել Ազատյան
- Feb 17
- 1 min read

Անշարժ գույքի գները, ըստ ԿԲ վերլուծության, 20-25 տոկոսով գերարժևորված են։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 17–ին, մամուլի սուլիսի ժամանակ նշեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
«Այս խնդրի լուծման ուղիներից առաջինն այն է, որ տարիների ընթացքում այս գերաժևորումը մարվելու է, և գներն ընկնելու են տեղը, կամ եթե հաշվում ենք, որ 20–25 տոկոս գների անկում լինի, ապա ֆինանսական համակարգը ի վիճակի է այդ ռիսկերը դիմակայել, բայց դրանից բխող այլ տնտեսական հետևանքներ կարող են լինել, որը բանկային համակարգի կայունության վրա էական ազդեցություն չեն ունենա»,–ասաց նա։




















