Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հույժ կարևոր քայլը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ
- Lilit

- Oct 14
- 1 min read

Մենք գնահատում ենք ձեր երկարաժամկետ նվիրվածությունը խաղաղության օրակարգին։ Այս մասին Երևան կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ԵԱՀԿ նախագահ և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը։
«Մենք գնահատում ենք ձեր երկարաժամկետ նվիրվածությունը խաղաղության օրակարգին, ջերմորեն ողջունում եմ այն հույժ կարևոր քայլը, որ կատարվել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում, մասնավորապես, օգոստոսի 8-ի համաձայնությունը։ Մենք նկատել ենք Հայաստանի աջակցությունը խաղաղության օրակարգին, անկախ բոլոր մարտահրավերներ և խոչընդոտներ հանդիսացող հանգամանքներից»,- ասել է Վալտոնենը։
Նա ընդգծել է, որ հույժ կարևոր է ամրապնդել խաղաղության գործընթացը և շարունակական բնույթ տալ «այն խոստումնալից քայլերին, որ արդեն արված են՝ ստորագրելով համաձայնագիրը և կարգավորելով հարաբերությունները, որպեսզի խաղաղությունը այս տարածաշրջանում լինի կայուն»։




















