top of page

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևները չեն դադարի․ եղանակը՝ Հայաստանում

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 20
  • 1 min read
ree

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և առաջիկա 2 օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ աագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։


Երևան քաղաքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

1/3011
bottom of page