Լևոն Արոնյանը «Sinquefield Cup 2025»-ի երրորդ տուրում ոչ-ոքի է ավարտել պարտիան
- Lilit

- Aug 21
- 1 min read

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը «Sinquefield Cup 2025»-ի երրորդ տուրում կիսեց միավորը Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:
Պարտիան ավարտվեց 73-րդ քայլին:
Այս տուրից հետո Լևոն Արոնյանը, Ռամեշբաբու Պրագնանանդհան ու Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն հավասար` 2-ական միավոր:




















