top of page

Ծովագյուղի սուպերմարկետի մոտակայքում վթար է տեղի ունեցել. յոթ վիրավոր կա

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 10
  • 1 min read

ree

Օգոստոսի 9-ին` ժամը 21։15-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին բախվել են «UAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Վարորդները և հինգ ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

1/3012
bottom of page