top of page

Ջենիֆեր Լոպեսի մեկնումից հետո պարզվել է, որ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլեւ կուժը

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 6
  • 1 min read

ree

Մի կուժի պատմություն, կամ՝ ինչպես Ջենիֆեր Լոպեսը «տարավ» «ՆարեկաԾին»-ի կուժը… «ՆարեկաԾին»-ի ֆեյսբուքյան էջում մեգաաստղի հետ կապված դրվագ են ներկայացրել։

«Օրեր առաջ համագործակցության առաջարկ ստացանք seven_visions_resort-ից (շնորհիվ մեր լավ բարեկամներ Մարիամ Մարտիրոսյանի եւ Մելանյա Բաբայանի), որի շրջանակում նախատեսվում էր երգչուհուն հենց իր սենյակում նվիրել իրական հայկական զարդեր՝ հնամենի երկրի մշակույթը ճիշտ ներկայացնելու համար:

Մեր թիմը շատ արագ արձագանքեց առաջարկին եւ հաշված ժամերի ընթացքում վարպետ Մհերը պատրաստեց Վան-Վասպուրականի շրջանի ազգային վզնոցն ու օղերը՝ համեմված Սյունիքի (Զանգեզուր) նուշերով:

Գիշերը՝ մինչ հյուրերի ժամանումը, սենյակում դրվեցին Թուֆենկյան ընկերության կողմից նվիրված գորգը եւ ուշադրություն՝ զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ դարի Վանի կուժը (այն ի սկզբանե չկար հաստատված նվերների ցանկում):

Իհարկե, երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, բայց նրա մեկնումից ժամեր անց պարզ դարձավ նաեւ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաեւ մեր ընտանիքի անբաժան մասնիկ կուժը…», - նշված է պատմության մեջ։

1/3012
bottom of page